2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայկական գորգ» շարքի արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 153-Ն
 31.08.2018

2018-2019 թականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (Վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. 2018 թվականի սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ դնել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:
  2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                         Արթուր Ջավադյան

2018 թ. սեպտեմբերի 5, ք. Երևան