2019 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 152-Ն
31.08.2018
2019 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71 Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- 2018 թվականի նոյեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել 2019 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
- Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. սեպտեմբերի 5, ք. Երևան