2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Երևան-2800» և «Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 148-Ն
 27.08.2018

2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Երևան-2800» և «Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. 2018 թվականի սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ դնել «Երևան-2800» և «Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամները:
  2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան

2018 թ. օգոստոսի 28, ք. Երևան