Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 23 Ա
02.03.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի մայիսի 12-ի թիվ 102 Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. մարտի 7, ք. Երևան