Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 12 Ա
02.02.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Թումանյան-150» ոսկե, «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե, «Վարդան Մախոխյան-150» արծաթե, «Կոմիտաս-150» արծաթե, «Ծովակալ Իսակով-125» արծաթե, «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե, «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե, «Վարդան Մախոխյան-150» արծաթե, «Կոմիտաս-150» արծաթե, «Ծովակալ Իսակով-125» արծաթե, «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի, Հավելված 4-ի, Հավելված 5-ի և Հավելված 6-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. փետրվարի 8, ք. Երևան