2020 Թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 147-Ն
11.10.2019
2020 Թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71 Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- 2019 թվականի նոյեմբերի 11-ից շրջանառության մեջ դնել 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
- Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 16, ք. Երևան