2018-2019 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 127-Ն
 17.09.2019

2018-2019 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. 2019 թվականի հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ դնել «Կովկասյան ընձառյուծի տարի»  արծաթե հուշադրամը: 
  2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան

2019 թ. սեպտեմբերի 24, ք. Երևան