2018-2019 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 110-Ն
16.08.2019
2018-2019 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 02.09.2019
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- 2019 թվականի սեպտեմբերի 12-ից շրջանառության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամը:
- Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. օգոստոսի 16, ք. Երևան