Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020-2021 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 62 Ա
 30.04.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020-2021 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակ», «Անրի Վեռնոյի ծննդյան-100 ամյակ», «Գևորգ Չավուշի ծննդյան 150-ամյակ», «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ», «Եղիշե Թադեվոսյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե և «Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Հաստատել «Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակ», «Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակ», «Գևորգ Չավուշի ծննդյան 150-ամյակ», «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ», «Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե և «Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան

2019 թ. մայիսի 7, ք. Երևան