Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 35 Ա
15.03.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Եվրասիական տնտեսական միության 5 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2019 թ. մարտի 22, ք. Երևան