2018-2019 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 26-Ն
27.02.2019
2018-2019 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Գալուստ Գյուլբենկյան-150», «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ», «Վարդան Մախոխյան-150», «Ծովակալ Իսակով-125», «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ», «Կոմիտաս-150» հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունները հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 03.03.2019
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- 2019 թվականի մարտի 22-ից շրջանառության մեջ դնել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը:
- 2019 թվականի մայիսի 16-ից շրջանառության մեջ դնել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
- 2019 թվականի մայիսի 31-ից շրջանառության մեջ դնել «Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամը:
- 2019 թվականի օգոստոսի 22-ից շրջանառության մեջ դնել «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը:
- 2019 թվականի սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
- 2019 թվականի սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:
- Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. փետրվարի 28, ք. Երևան