2021 Թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը սահմանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 226-Ն
29.12.2020
2021 Թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը սահմանելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 13.01.2021
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- 2021 թվականի հունվարի 1-ից շրջանառության մեջ դնել 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:
- Սահմանել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020թ. Դեկտեմբերի 30, ք. Երևան