Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 103-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 205-Ն
15.12.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 103-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 24.12.2020
Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը ապահովագրական ընկերությունների կողմից ձևավորվող որոշակի ակտիվների կառավարման մասով,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 153-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 163-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 103-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
- Կանոնակարգի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլուխ 8. Ներդրումային գործունեություն, հիմնական միջոցների կառավարում, դրամարկղային գործառնություններ, դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների), փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների կառավարում»:
- Կանոնակարգը 52-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1 կետով․
«52.1. Ներքին հսկողության համակարգը դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների), տրամադրված փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների կառավարման առումով նվազագույնը ներառում է՝
- դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների) ձևավորման, փոխառությունների տրամադրման գործընթացները, այդ ակտիվների ձևավորման վերաբերյալ որոշումների կայացման ներքին ընթացակարգերը,
- ձևավորվող դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների), տրամադրվող փոխառությունների նպատակայնության, հասցեականության, ժամկետայնության պարտադիր բացահայտման, ճշգրտման և փաստաթղթավորման գործընթացները, տրամադրված գումարների նպատակային օգտագործման մոնիտորինգի իրականացման գործընթացները,
- դեբիտորական պարտքերի, կանխավճարների (այդ թվում՝ առհաշիվ գումարների), տրամադրված փոխառությունների, սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջների մասով Ընկերության վարկային ռիսկի գնահատման և նվազեցման մոտեցումները, այդ թվում՝ ակտիվների ապահովվածության չափանիշները, փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման սկզբունքները, մեխանիզմները, պարբերական մոնիտորինգի իրականացման ընթացակարգերը, ժամկետանց ակտիվների հետ ստացման ընթացակարգերը,
- սույն կետով սահմանված գործընթացների համար պատասխանատու անձանց, նրանց պատասխանատվության շրջանակը:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020թ. Դեկտեմբերի 17, ք. Երևան