2020-2021 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 199-Ն
 01.12.2020

2020-2021 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 10.12.2020

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, 40-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. 2020 թվականի դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը
  2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2020թ. Դեկտեմբերի 4, ք. Երևան