2020-2021 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 198-Ն
01.12.2020
2020-2021 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Առնո Բաբաջանյան-100», «Գրիգոր Տաթևացի-675», «Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200 ամյակ», «Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100 ամյակ», «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100 ամյակ», «Հայաստանի Հանրապետության 30 ամյակ (1991-2021)» «Ալեքսանդր Սպենդիարյան-150» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունները հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 10.12.2020
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, 40-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- 2021 թվականի հունվարի 18-ից շրջանառության մեջ դնել «Առնո Բաբաջանյան-100» և «Գրիգոր Տաթևացի-675» արծաթե հուշադրամները:
- 2021 թվականի մարտի 25-ից շրջանառության մեջ դնել «Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200 ամյակ», «Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100 ամյակ», «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100 ամյակ» արծաթե հուշադրամները:
- 2021 թվականի սեպտեմբերի 13-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության 30 ամյակ (1991-2021)» արծաթե հուշադրամը:
- 2021 թվականի հոկտեմբերի 13-ից շրջանառության մեջ դնել «Ալեքսանդր Սպենդիարյան-150» արծաթե հուշադրամը:
- Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020թ. Դեկտեմբերի 4, ք. Երևան