2020 Թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 129-Ն
14.08.2020
2020 Թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- 2020 թվականի սեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել 2020 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:
- Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2020թ. Օգոստոսի 19, ք. Երևան