Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020-2021 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սբ. Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 23 Ա
21.02.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020-2021 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սբ. Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» և «է» կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Սբ. Էջմիածնի մայր տաճար» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2020 թ. մարտի 4, ք. Երևան