2020-2021 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 1-Ն
17.01.2020
2020-2021 Թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ժանսեմ-100» ոսկե, «Ժանսեմ-100» արծաթե, «Խրիմյան Հայրիկ-200» արծաթե, «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ-75» արծաթե, «Գևորգ Չավուշ-150» արծաթե, «Եղիշե Թադեվոսյան-150» արծաթե, «Անրի Վեռնոյ-100» արծաթե, «Հրաչյա Ներսիսյան-125» ոսկե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունները հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 07.02.2020
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- 2020 թվականի մարտի 5-ից շրջանառության մեջ դնել «Ժանսեմ-100» ոսկե և «Ժանսեմ-100» և «Խրիմյան Հայրիկ-200» արծաթե հուշադրամները:
- 2020 թվականի ապրիլի 21-ից շրջանառության մեջ դնել «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ-75» և «Գևորգ Չավուշ-150» արծաթե հուշադրամները:
- 2020 թվականի մայիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Եղիշե Թադևոսյան-150», «Անրի Վեռնոյ-100» արծաթե և «Հրաչյա Ներսիսյան-125» ոսկե հուշադրամները:
- Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2020 թ. հունվարի 22, ք. Երևան