Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 58Ա
28/04/2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության Կենտրոնական բանկի նախագահի գրասենյակին և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2020 թ. ապրիլի 29, ք. Երևան