Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 52Ա
26/04/2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը:
- Հանձնարարել Կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության Կորպորատիվ ծառայությունների վարչությանը և Հասարակայնության հետ կապերի ծառայությանը մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. ապրիլի 26, ք. Երևան