Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 52 Ա
24/07/2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 17-րդ Հոդվածով և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թ. տարեկան հաշվետվությունը:
- Հանձնարարել Կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության Կորպորատիվ ծառայությունների վարչությանը և Հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ մինչև սույն թվականի ապրիլի 27-ը ապահովել Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. ապրիլի 17, ք. Երևան