Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 77Ա
31/03/2015
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին, գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2015 թ. ապրիլի 13, ք. Երևան