Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 103Ա
 29/04/2014

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2014 թ. ապրիլի 30, ք. Երևան