Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 92Ա
 02/04/2013

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 17-րդ Հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Խորհուրդը

    Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012թ. տարեկան հաշվետվությունը:
  2. Հանձնարարել կենտրոնական բանկի աշխատակազմին և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2013 թ. ապրիլի 5, ք. Երևան