Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 114Ա
 20/04/2012

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին և հասարակայնության հետ կապերի ծառայությանը մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2012 թ. ապրիլի 26, ք. Երևան