Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 112Ա
26/04/2011
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
- Հանձնարարել կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2011 թ. ապրիլի 29, ք. Երևան