Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 126Ա
 21/04/2008

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության   կենտրոնական  բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի տարեկան հաշվետվությունը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին թարգմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի տարեկան հաշվետվությունը ռուսերեն և անգլերեն լեզուներով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ     Արթուր Ջավադյան