Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 110Ա
03/04/2007
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան հաշվետվությունը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 27-ը խմբագրել և մինչև մայիսի 28-ը թարգմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի տարեկան հաշվետվությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան
2007 թ. ապրիլի 9, ք. Երևան