«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2019թ. առաջին կիսամյակ» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 169 Ա
29.10.2019
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2019թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
- Հաստատել «Ֆինանսական կայունության 2019թ., առաջին կիսամյակի վերաբերյալ փաստաթուղթը»:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության կորպորատիվ ծառայությունների վարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության 2019թ․, առաջին կիսամյակ փաստաթղթի» հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019թ. նոյեմբերի 7, ք. Երևան