«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2013թ. առաջին կիսամյակ» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 225Ա
 01.10.2013

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2013թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է . 

  1. Հավանություն տալ «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2013թ. առաջին կիսամյակ» նյութին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գործերի կառավարչությանը սահմանված ժամկետներում ապահովել նյութի խմբագրումը, հայերեն և անգլերեն տարբերակների տպագրությունը 120-ական օրինակ, և նյութի հայերեն, անգլերեն տարբերակների ձայնագրումը խտասկավառակների վրա` 150 օրինակ (դիմերեսի նկարազարդմամբ և տուփերով):
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2013 թ. հոկտեմբերի 4, ք. Երևան