«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2012թ.» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 111Ա
 30.04.2013

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2012 թ.» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է. 

  1. Հավանություն տալ «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2012թ.» նյութին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գործերի կառավարչությանը սահմանված ժամկետներում ապահովել նյութի խմբագրումը, հայերեն և անգլերեն տարբերակների տպագրությունը 100-ական օրինակ, և նյութի հայերեն, անգլերեն տարբերակների ձայնագրումը խտասկավառակների վրա` 100 օրինակ (դիմերեսի նկարազարդմամբ և տուփերով):
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքում:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2013 թ. մայիսի 6, ք. Երևան