«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2012թ. առաջին կիսամյակ» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 227Ա
21.08.2012
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2012 թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
- Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2012թ. առաջին կիսամյակ» նյութը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հայերեն և անգլերեն տարբերակների հրատարակումը` 90-ական օրինակ, նյութի ձայնագրումը խտասկավառակների վրա` 100 հատ (դիմերեսի նկարազարդմամբ և տուփերով):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2012 թ. օգոստոսի 23, ք. Երևան