«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2009 թվական» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 61Ա
 30.03.2010

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2009թ.» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Հաստատել «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2009թ.» նյութը:
  2. Հանձնարարել Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել նյութի անգլերեն և ռուսերեն լեզուներով թարգմանությունը:
  3. Հանձնարարել Կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը սահմանված ժամկետներում ապահովել նյութի հայերեն տարբերակի տպագրությունը՝ 200 օրինակ, անգլերեն տարբերակի տպագրությունը՝ 250 օրինակ:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ       Արթուր Ջավադյան

 2010 թ. ապրիլի 1, ք. Երևան