«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2008 թվական» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 102Ա
29.04.2009
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2008 թ.» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2008թ.»:
- Հանձնարարել Կենտրոնական բանկի աշխատակազմին սահմանված ժամկետներում ապահովել նյութի անգլերեն և ռուսերեն թարգմանությունը:
- Հանձնարարել Կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը սահմանված ժամկետներում ապահովել նյութի հայերեն տարբերակի տպագրությունը՝ 170 օրինակ, անգլերեն տարբերակի տպագրությունը՝ 250 օրինակ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2009թ. ապրիլի 30, ք. Երևան