«ՊԼԱՏԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ՊԼԱՏԱՆ ՄԱՍՏԵՐ ՖՈՆԴ» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ «ՊԼԱՏԱՆ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ, ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ,ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2026 թվականի թիվ 296 Ա

«ՊԼԱՏԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՊԼԱՏԱՆ ՄԱՍՏԵՐ ՖՈՆԴ» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ «ՊԼԱՏԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՊԼԱՏԱՆ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ, ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ,ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ն 14.10.2026թ․, 05.11.2026թ․ և 09․11․2026թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Պլատան Մաստեր Ֆոնդ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային և «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Պլատան Իրացվելիության» ոչ հրապարակային, մասնագիտացված, պայմանագրային, միջակայքային, հովանոցային ներդրումային ֆոնդերի կանոնները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 52 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Պլատան Մաստեր Ֆոնդ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային և «Պլատան Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Պլատան Իրացվելիության» ոչ հրապարակային, մասնագիտացված, պայմանագրային, միջակայքային, հովանոցային ներդրումային ֆոնդերի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                  Մարտին Գալստյան
Երևան

 

․