«ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ » ՓԲԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2026 թվականի թիվ 279 Ա


«ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ » ՓԲԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԳԼՈԲԱԼ ԷՔՈՒԻԹԻ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ, «ՆՈՒՌ ՕՐԻՋԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ «ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՇԱՆՀԱՅ ԴՐԱԳՈՆ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով և 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն 22․07․2026թ․, 15․09․2026թ․, 25․09․2026թ․ և 28.09.2026թ. դիմել է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «ԳԼՈԲԱԼ ԷՔՈՒԻԹԻ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի, «Նուռ օրիջին» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու և «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «ՇԱՆՀԱՅ ԴՐԱԳՈՆ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները (պայմանավորված նաև ֆոնդի անվանափոխությամբ) գրանցելու վերաբերյալ միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 46 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է ․

1. Գրանցել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «ԳԼՈԲԱԼ ԷՔՈՒԻԹԻ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Գրանցել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «Նուռ օրիջին» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները։
3. Գրանցել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «ՇԱՆՀԱՅ ԴՐԱԳՈՆ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները (պայմանավորված նաև ֆոնդի անվանափոխությամբ)։ Ֆոնդի նոր անվանումն է՝ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «Գլոբալ Մակրո» ոչ հրապարակային մասնագիտացված միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                        Մ․ Գալստյան
Երևան

 

,