«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԷՅ ՍԻ 2» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 266 Ա

«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԷՅ ՍԻ 2» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն 2026 թվականի օգոստոսի 28-ին դիմել է «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԷՅ ՍԻ 2» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի (2026 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 44 արձանագրություն) եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է․

1. Գրանցել «ԷՅ ՍԻ 2» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                             Մարտին Գալստյան
Երևան

 

․