«ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ԳԳ-Ե 128 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 264 Ա

«ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ԳԳ-Ե 128 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 32 Ն որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետը,
հաշվի առնելով, որ «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 26.08.2026թ. և 07.09.2026թ. դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 44 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է ․

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 16․11․2007թ. թիվ 352Ա որոշմամբ «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 128 լիցենզիան:
2. «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին և հանրային կապերի վարչության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                  Մ․ Գալստյան
Երևան

 

․