«ԷՄԷ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 863 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 219 Ա
11.08.2026
«ԷՄԷ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 863 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը,
հաշվի առնելով, որ «ԷՄԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի հուլիսի 9-ին և 2026 թվականի հուլիսի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 863 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի օգոստոսի 5-ի թիվ 37 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել «ԷՄԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 863 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՄԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու կամ «ԷՄԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ             Մ․ Գալստյան
Երևան