«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 216 Ա
11.08.2026
«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը 2026 թվականի հունիսի 17-ին և 2026 թվականի հուլիսի 20-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 22-ի թիվ 35 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ՌԻԵԼ ԻՍԹԵՅԹ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ            Մ․ Գալստյան
Երևան