ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                  

                                      ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ                                                                     ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

                                      «19» «հունիսի» 2026թ․ թիվ 160-Ն                                                            «21» «հուլիսի» 2026 թ․  թիվ 190-Ն  


                                                                                                 Հ Ա Մ Ա Տ Ե Ղ       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

հրապարակման ամսաթիվ՝ 31.07.2026

Հաշվի առնելով, որ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը սահմանում է միասնական ստանդարտներ բոլոր սուբյեկտների համար և ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ստանդարտներ սահմանող նորմատիվ մի շարք իրավական ակտերը կորցրել են իրենց արդիականությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ․ հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը

Ո ր ո շ ու մ ե ն.

1. Ուժը կորցրած ճանաչել․
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 14, 29, 35, 38, 40, 19, 26 ստանդարտները բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատելու մասին» թիվ 414-Ն որոշումը․
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 8-ի «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» թիվ 277-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 37 և 39 ստանդարտները բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատելու մասին» թիվ 278-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                  Ա․ Նուրբեկյան

 

Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարար                                                                  Վ․ Հովհաննիսյան