ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 174 Ա
30.06.2026
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի պահանջների իրականացումը,
նկատի ունենալով, որ սույն թվականի հուլիսի 1-ին ավարտվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արևշատ Մելիքսեթյանի՝ պաշտոնավարման ժամկետը,
հաշվի առնելով, որ սույն որոշման ընդունման օրը Ապահովագրական ընկերությունների միության պետական գրանցման պահից դեռևս չի անցել հինգ տարի, իսկ Կենտրոնական բանկը կարևորում է ապահովագրական ընկերությունների ներկայացվածությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի խորհրդում՝ այդ ընկերությունների ներգրավվածությունը ապահովելով ռոտացիոն կարգով,
հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը, ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 3-ի ՀՕ-292-Ն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել.
1) Ապահովագրական ընկերությունների միության համար նախատեսված անդամի նախատեսված տեղում՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանին՝ 2026 թվականի հուլիսի 1-ից՝ երեք տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետով նշված անձին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան