ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 161-Ն
19.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

հրապարակման ամսաթիվ՝ 02.07.2026

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ կորցրել են իրենց արդիականությունը կամ վերացել են այդ որոշումներն ընդունելու իրավական հիմքերը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է ․

1. Ուժը կորցրած ճանաչել․
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման մասին» թիվ 62 որոշումը․
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մայիսի 23-ի «Բանկային համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առանձին բանկերի պետության միջնորդությամբ տրամադրված վարկերի գծով առաջացած կորուստների հետևանքները վերացնելու համար համակարգային վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 144 որոշումը․
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մայիսի 23-ի «Բանկային համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերին համակարգային վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 145 որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 11-ի ««Լուծարման գործընթացում գտնվող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հաշվառման, վերլուծության, ամփոփման և վերահսկողության կարգը» հաստատելու և «Բանկերի սնանկացման ընթացակարգի մասին» կանոնակարգ 7-ում լրացում կատարելու մասին» N 260 որոշումը․
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց լիցենզավորման ընթացակարգը կանոնակարգելու մասին» N 294 որոշումը․
6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հունվարի 22-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանին» հավանություն տալու մասին» թիվ 27 որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշումը․
8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային գործիքների սպասարկման և (կամ) իրացման (տարածման) տեղեկացման վերաբերյալ կարգը հաստատելու մասին» թիվ 239-Ն որոշումը․
9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի ««Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 135-Ն որոշումը․
10) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի ««Բանկերի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 200-Ն որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                                Արմեն Նուրբեկյան
Երևան