«ԻՆԵՍՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 883/2 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 187 Ա
30.06.2026
«ԻՆԵՍՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 883/2 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետը,
հաշվի առնելով, որ «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 11.06.2026թ. և 18.06.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 883/2 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված թիվ 883/2 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու կամ «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:



Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ               Մ․ Գալստյան
Երևան