«ՄԱՍԹԵՐՄԱՅՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 184 Ա
30.06.2026
«ՄԱՍԹԵՐՄԱՅՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2 հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 24-ի թիվ 30 արձանագրություն) և քննարկելով 05.01.2026թ., 08.01.2026թ., 23.01.2026թ., 30.01.2026թ., 05.02.2026թ., 06.02.2026թ. և 24.06.2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն մուտքագրվելու կամ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան