ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ-ԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹԻՎ 0013 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 183 Ա
30.06.2026
ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ-ԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹԻՎ 0013 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 124-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն 26.12.2025թ., 08․06․2026թ․ և 19.06.2026թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման լիցենզիա ստանալու և իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0013 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. հունիսի 24-ի թիվ 30 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0013 լիցենզիան՝ պայմանավորված լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցմամբ:
2. «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերությանը տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիա՝ «Արժեթղթերٳմ ներդրٳﬓերի հետ կապված խորհրդատվության տրամադրٳմ հաճախորդներին» ծառայության մասով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ            Մ․ Գալստյան
Երևան