«ԱՐԻՆՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-Ի ՈՐՈՇ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 179 Ա
30.06.2026
«ԱՐԻՆՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐԻՆՍ ԿԱՊԻՏԱԼ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ, «ԱՐԻՆՍ ԿԱՊԻՏԱԼ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Արինս Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ն 2026 թվականի փետրվարի 3-ին, ապրիլի 18-ին և հունիսի 3-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Արինս Կապիտալ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային, «Արինս Կապիտալ Հեռանկարային» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնների գրանցման փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 17-ի թիվ 29 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Արինս Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Արինս Կապիտալ» պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային, «Արինս Կապիտալ Հեռանկարային» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնների փոփոխությունները (ֆոնդերի նոր անվանումներն են՝ «Արինս Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ-ի «Արինս Կապիտալ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային, «Արինս Կապիտալ Հեռանկարային» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արինս Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Արինս Կապիտալ Մենեջմենթ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Մ․ Գալստյան
Երևան