«ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒՐԸՆՍ ԲՐՈՔԵՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ԹԻՎ 1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 173 Ա
19.06.2026
«ՓՐԱՅՄ ԻՆՇՈՒՐԸՆՍ ԲՐՈՔԵՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ԹԻՎ 1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 207-րդ կետով, 213-րդ կետի 4-րդ մասով և 241-րդ կետի 3-րդ մասով սահմանված պահանջները,
հաշվի առնելով, որ «Փրայմ Ինշուրընս Բրոքերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ապահովագրական բրոքերը 05.05.2026թ., 04.06.2026թ. և 08.06.2026թ. դիմում և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ապահովագրական բրոքերի հասցեափոխությամբ պայմանավորված թիվ 1 լիցենզիան վերաձևակերպելու համար (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացու փող. 20, բն. 27), ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 17-ի թիվ 29 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Վերաձևակերպել «Փրայմ Ինշուրընս Բրոքերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ապահովագրական բրոքերի թիվ 1 լիցենզիան՝ կապված հասցեափոխության հետ (նոր հասցեն է ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացու փող. 20, բն. 27):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան