2027Թ․ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՀՀ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 35-ԱՄՅԱԿ (1992-2027)» ԱՐԾԱԹԵ, «ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ-125» ԱՐԾԱԹԵ, «ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ, «ՎԱՐԴԱՎԱՌ» ԱՐԾԱԹԵ, «ՎԱՐԴԱՎԱՌ» ՈՍԿԵ, «ԱՍՏՂԻԿ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 169 Ա

19.06.2026

2027 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 35-ԱՄՅԱԿ (1992-2027)» ԱՐԾԱԹԵ, «ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ-125» ԱՐԾԱԹԵ, «ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ, «ՎԱՐԴԱՎԱՌ» ԱՐԾԱԹԵ, «ՎԱՐԴԱՎԱՌ» ՈՍԿԵ, «ԱՍՏՂԻԿ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի մարտի 24-ի թիվ 71 Ա որոշմամբ հաստատված 2026-2027 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել 2027 թվականի թողարկման «Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 35-ամյակ (1992-2027)» արծաթե, «Արա Սարգսյան-125» արծաթե, «Ֆրունզե Դովլաթյան-100» արծաթե, «Վարդավառ» արծաթե, «Վարդավառ» ոսկե, «Աստղիկ Աստվածուհի» ոսկե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                         Արմեն Նուրբեկյան
Երևան