«ԱԿՄԱՆ ԸՆԴ ԳՐԻՇԿՈ ՔԵՓԻԹԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 167 Ա

19.06.2026

«ԱԿՄԱՆ ԸՆԴ ԳՐԻՇԿՈ ՔԵՓԻԹԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ  ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 5-րդ մասով, 8.2-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 29.07.2025թ. թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի գլուխ 3-ով,
հաշվի առնելով այն, որ «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 24.02.2026թ․ և 27.05.2026թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. հունիսի 10-ի թիվ 28 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Ակման ընդ Գրիշկո Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                      Արմեն Նուրբեկյան
Երևան